Հետազոտությունը կֆինանսավորեն Մեծ Բրիտանիայի կառավարությունը և շուկայի մասնակիցները: Սեպտեմբերից դրան կմասնակցի 11 – 12 տարեկան 2500 երեխա Լոնդոնի արվարձաններից հղում անելով BBC-ին:
Փորձագետները կուսումնասիրեն նրանց ճանաչողական ընդունակությունները՝ հիշողությունը, ուշադրությունը և մտածելու կարողությունը, ինչից հետո թեստերը դարձյալ կկրկնեն 2017 թվականին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում այս բնագավառի հետազոտությունները համարում են առավել առաջնային:
Մարդու վրա ձեռքի հեռախոսի ներգործության վերլուծությունը, որպես կանոն, միշտ վերաբերում չափահասներին. ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգի առումով: Առայժմ գիտնականները պոտենցիալ վնաս չեն հայտնաբերել:
Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը 16 տարեկանից ցածր երեխաներին խորհուրդ է տալիս ձեռքի հեռախոսից օգտվել սոսկ անհրաժեշտության դեպքում և, ցանակալի է՝ օգտագործելով hands-free համակարգը:
Գոյություն ունի տեսություն, ըստ որի երեխայի ուղեղը կարող է առանձնապես դյուրազգաց լինել սարքերի ներգործության նկատմամբ, քանի որ գտնվում է զարգացման գործընթացում: