Շվեդ ռեժիսոր Մալիք Բենջելուլը, որն ստացել Է «Օսկար» կինոմրցանակ, մահացել Է 36 տարեկան հասակում, տեղեկացնում Է BBC-ն: Ինչպես նշում է ոստիկանությունը, նրա մարմինը հայտնաբերվել Է մայիսի 13-ի ուշ երեկոյան:
2013 թվականին Բենջելուլն ստացել Է «Օսկար» մրցանակ, ինչպես նաև բազմաթիվ այլ կինոմրցանակներ իր «Փնտրելով Շաքարե մարդուն» վավերագրական ֆիլմի համար:
Այս փոքրբյուջետային կինոնկարում պատմվում է երկու հարավաֆրիկացների մասին, որոնք փորձում են պարզել, թե ինչ Է տեղի ունեցել ամերիկացի երգիչ Սիկսո Ռոդրիգեսի հետ:
Ռեժիսորն իր ֆիլմի նկարահանումն ավարտել Է iPhone-ի հավելվածի միջոցով այն բանից հետո, երբ նրա փողերն սպառվել են: