Life.panorama.am-ը գրում է.

 

Վիճակագրական արդյունքների համաձայն` աշխարհում օրական տեղի է ունենում մոտ 100 միլիոն սեռական ակտ: Հետազոտողները նշում են, որ ինչքան հաճախ է տեղի ունենում սեռական ակտն, այդքան մարդիկ ավելի շատ կարիք ունեն այն իրականացնելու:

 

Այս հետաքրքիր փաստի գաղտնիքը տեստեստերոն հորմոնի մեջ է, քանի որ հենց այս հորմոնն է պատասխանատու մարդկանց սեքսուալ ցանկությունների համար: Ամեն սեռական ակտի հետ մեկտեղ մարդու արյան մեջ ավելանում է տեստեստերոնի քանակը, ինչն էլ պայմանավորում է սեքսի պահանջը: Հետազոտողները նաև պարզել են, որ 45 անց մարդիկ, ովքեր շաբաթական գոնե մեկ անգամ զբաղվում են սեքսով, ավելի երկար են ապրում, քան իրենց հասակակիցները, ովքեր նշանակություն չեն տալիս սեռական կյանքին և շատ հազվադեպ են զբաղվում սեքսով: