Պաբլո Պիկասոյի «Փրկում» (Le Sauvetage) կտավը Նյու Յորքում վաճառվել է 31,525 միլիոն դոլարով՝ նախնական գնահատումից գրեթե կրկնապատիկ բարձր: Այդ մասին հաղորդել է Sotheby's աճուրդային տունը՝ ամփոփելով իմպրեսիոնիստների և մոդեռնիստների ստեղծագործությունների՝ մայիսի 7-ի երեկոյան կայացած աճուրդի արդյունքները:
Ընդհանուր առմամբ աճուրդում իրացվել են 219,010 միլիոն դոլար գումարի ստեղծագործություններ:
«Փրկումը» համարվում է ամենաավարտուն և ամենաարտահայտիչ գործերից մեկը 1932 թվականի ժամանակաշրջանի Պիկասոյի ստեղծագործություններում: Նկարում, որը ներկայացնում է խեղդվող կնոջը փրկելու տեսարան, պատկերված է Մարի Թերեզ Վալտերը:
Անրի Մատիսի «Առավոտյան սեանս» (Seance du Matin, 1924) նկարը 19,205 միլիոն դոլարով գտել է նոր տիրոջ: Կտավը, որտեղ պատկերված է նկարակալի առջև նստած՝ Մատիսի բնօրինակ է օգնական Հենրիետ Դարիկարերը, կազմակերպիչները նախապես գնահատել էին 20 – 30 միլիոն դոլար: