Tert.am-ը գրում է.
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում բնակվող ուսանողուհի Վան Դաֆանն ուսման այնպիսի անհագ ցանկությամբ է լցված, որ անգամ վթարի ենթարկվելուց ու լուրջ վնասվածքներ ստանալուց հետո չի մոռացել կրթվելու անհրաժեշտության մասին։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սկուտերով երթևեկելու ժամանակ 18-ամյա աղջիկը բախվել է մեքենայի ու լուրջ վնասվածքներ ստացել։ Ավտովթարի հետևանքով նա ընկել է գետնին ու այդ վիճակում սպասել շտապօգնության մեքենային։ Սակայն այդ րոպեները զուր չվատնելու համար չինուհին պայուսակից հանել է պլանշետն ու առցանց տարբերակով սկսել անգլերենի բառարանն ուսումնասիրել։ Նշվում է, որ մինչ շտապօգնության ժամանելն աղջիկը հասցրել է 107 անգլերեն բառ սովորել։
Շարունակությունը՝ այստեղ: