Կանադացի մոդել Վիննի Հարլոուին, ով հայտնի է որպես ChantelleWiniie, դժվար է անվանել իդեալական արտաքինով մոդել: Աղջիկն ի ծնե տառապում է պիգմենտավորման խանգարումով (վիտիլիգո), սակայն հիվանդությանը թույլ չի տվել խանգարել իրեն մոդել դառնալու երազանքի իրականացման ճանապարհին:
Նրան հաջողվել է դառնալ հաջողակ մոդել, որը մասնակցում է բազմաթիվ ցուցադրությունների և նկարահանվում նորաձևության ամսագրերի շապիկների համար: Վիննի Հարլոուն վառ ապացույցն է այն բանի, որ մարդն ունակ է իրականացնելու իր երազանքը նույնիսկ այն իրավիճակում, երբ ամեն ինչ անհույս է թվում: