Մարգարիտա Բարխոյանը 25-ամյակի առթիվ թեև խնջույք չի կազմակերպել, բայց կեսգիշերից սկսել է նշել ու շնորհավորանքներ, բարեմաղթանքներ լսել: Մայիսի 3-ին ծնված երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ չի սիրում տարեդարձը մեծ շուքով նշել:
Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ հոբելյարը միայն ընտանիքի անդամների և մտերիմների հետ է օրն անցկացրել.“Ինձ համար ծնունդս նշելու լավագույն տարբերակը հարազատների հետ լինելն է. ընթրել ենք չինական ռեստորանում: Մարդու ծննդյան օրն արդեն հատուկ է իր համար, պետք չէ ավելորդ շքեղություն հաղորդել, այլ կարելի է տարվա մյուս օրերը տոնի վերածել: Մեծանալով գիտակցում ես, թե դու ով ես ու ինչի ես հասել: Ամենակարևորը մարդ պետք է ազնիվ լինի, գնահատի իրեն սիրող ու շրջապատող մարդկանց”:
Շարունակությունը` այստեղ: