Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի ինժեներները Բարսելոնում ներկայացրել են աշխարհում ամենաթեթև փչովի կամրջի մոդելը, որը կարող է դիմանալ 20 տոննա բեռնվածքի:
Ինչպես նշել Է նախագծի հեղինակներից մեկը՝ Խավիեր Մարսիպարը, հինգ տոննա քաշով 14-մետրանոց կամուրջը երեք անգամ փոքր Է, քան մյուս համանման մոդելները, և կարող Է օգտագործվել հեղեղումների հետևանքների վերացման ժամանակ:
Ինժեների խոսքով՝ կամրջի քաշի նվազումը ձեռք է բերվել մետաղական դետալները, ներառյալ կրող հեծանները, փչովի դետալներով փոխարինելու հաշվին:
Բացի դրանից, կամրջի կառուցվածքները բաժանված են յուրաքանչյուրը 150-ական կիլոգրամ քաշով բլոկների, ինչը թույլ Է տալիս այն մոնտաժել առանց հատուկ տեխնիկայի կիրառման՝ ութ մարդու ջանքերով:
Նորույթի արտադրության համար արդեն ստեղծվել Է Build Air ընկերությունը: