Christie’s-ը Ժնևում աճուրդի է հանել աշխարհի ամենախոշոր երկնագույն ադամանդը, որի դիմաց մտադիր Է ստանալ 21 միլիոնից մինչև 25 մլն դոլար: Այդ մասին ասված Է աճուրդային տան հաղորդագրության մեջ:

 

Քարի քաշը, որն աճուրդով վաճառվելու է մայիսի 14-ին, 13,22 կարատ է: Հայտնի Է, որ այն կդառնա թանկարժեք իրերի ավանդական գարնանային աճուրդների հիմնական լոտը, աճուրդներ, որոնք Christie’s-ը կազմակերպում է Ժնևի լճի ափին: Այսպես, միայն այդ քարից հասույթը պետք է կազմի այն 80 մլն դոլարի ավելի քան քառորդ մասը, որն աճուրդային տունը մտադիր է ստանալ 250 լոտի իրացումից: