Խստաշունչ և երկարատև ձմռանն ԱՄՆ-ի մայրաքաղաքում վերջապես գարուն եկավ: Դա նշանակում է, որ քաղաքում ծաղկել են հազարավոր բալենիներ` դարերի հետաքրքիր պատմություն ունեցող Ճապոնիայի հիասքանչ նվերը ԱՄՆ-ին: Ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք արվել են Վաշինգթոնում` ճապոնական բալենիների ծաղկման փառատոնի ժամանակ: