Life.panorama.am-ը գրում է.

 

Տարբեր տվյալների համաձայն, միայն ԱՄՆ-ում մոտ 10 միլիոն ծերունի տառապում է դեպրեսիայից: Մասնագետների կարծիքով դրա հիմնական պատճառը միայնության և մեկուսացված լինելու զգացումն է: Այս հիվանդության դեմ պայքարի միջոցները շատ չեն և շատ հաճախ եղածներն էլ արդյունավետություն չեն գրանցում: Կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում Միչիգանի պետական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ծերունական դեպրեսիայի դեմ պայքարի գործում անփոխարինելի նշանակություն կարող է ունենալ բոլորիս քաջ հայտնի համացանցը:

 

Նման պնդումներ անելու համար հիմք են հանդիսանում այն հետազոտությունները, որ գիտնականները 3 տարի շարունակ իրականացնում էին 3000 ամերիկացի թոշակառուների շրջանում: Հետևելով ծերունիների կենսակերպին և ինքնազգացողությանը՝ մասնագետները կարողացան գալ այն եզրահանգման, որ համացանցից օգտվող տարեց մարդիկ ավելի հեշտ են հաղթահարում դեպրեսիան, իսկ շատ հաճախ էլ ընդհանրապես նման խնդրի առաջ չեն կանգնում:

 

Շարունակությունը` այստեղ: