Aroxj.am-ը գրում է.

 

Ստենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարմնի վնասված հատվածներում ցողունային բջիջների ներարկումը, հատկապես ինսուլտի դեպքում նպաստում է ուղեղի հյուսվածքների վերականգնմանը: Կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո մասնագետները սկսել են անցկացնել նաև կլինիկական հետազոտություններ: Դրանցում ներգրավվել են մարդիկ, ովքեր ինսուլտ են տարել (33-75 տարեկան 18 հիվանդներ): 6 ամիս անց բոլոր հիվանդների մոտ կաթվածահար կամ թուլացած վերջույթների գործառույթը, այսպես ասած, ունեցել է դրական տեղաշարժ:

 


Տպավորիչ էր հատկապես երկու կանանց մոտ արձանագրված արդյունքները: Օրինակ, 71-ամյա կինը ցողունային բջիջների ներարկման արդյունքում կարողացել է ինքնուրույն տեղաշարժվել: 33-ամյա կնոջ մոտ էլ վերականգնվել է խոսելու և քայլելու կարողությունը: