«Պրեմիերա» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողն արդեն հայտնի է. նա Լենա Ղազարյանն է՝ Տիգրան Աթայանի «Փակուղի» երգով: Լենան ESem.am-ի հետ մեծ ոգևորությամբ խոսեց հաղթանակի մասին:)
«Հրաշք զգացողություններ ունեի: Ոչինչ չէի զգում այդ պահին, աչքերիս դիմացը սպիտակել էր և միայն մայրիկիս էի նայում, նրա աչքերից արցունքներ էին գլորվում, ու, անկախ ինձնից, ես էլ սկսեցի արտասվել: Իհարկե, դրանք ուրախության արցունքներ էին,- ասաց երիտասարդ երգչուհին և հավելեց,- հաղթանակը շատ լավ բան է, մաղթում եմ, որ բոլորը զգան՝ ինչ է դա, քանի որ այդպիսի հրաշք զգացողություն շատ քիչ է լինում կյանքում»:
«X factor» նախագծում Լենան հաղթանակի շեմին էր, նա զբաղեցրեց երրորդ տեղը, «Պրեմիերայի» ժամանակ նա առաջին անգամ ճաշակեց հաղթանակի համը. «X factor»-ի ժամանակ մի քիչ լարվածություն կար, սակայն շատ քիչ էի կոտրվել, «Պրեմիերան» ամեն բան գցեց իր տեղը:)»: Լենայի խոսքով՝ քրտնաջան աշխատել է, որ մինչև վերջ մնա նախագծում, և երգը սիրվի: «Երբ ստացա «Պրեմիերային» մասնակցելու առաջարկ, բոլոր ուժերս կենտրոնացրի դրա վրա»,- նշեց նա:
Լենան ի սկզբանե չէր ընտրել «Փակուղին», սակայն դա թյուրիմացության արդյունք էր: «Ես և իմ շատ լավ ընկեր Էրիկն ընտրել էինք այս երգը, հետո ամեն ինչ խառնվեց, ժամանակը շատ կարճ էր և շփոթել էինք այլ երգի հետ: Այնպես էր ստացվել, որ չեմ ընտրել այս երգը, սակայն «Փակուղին» մեծ դիապազոնով երգ է, իսկ ինձ մոտ այդպիսի երգերն են ստացվում: Թեև նախնական տարբերակով չէի հավանել կատարումը, ես զգում էի, որ դա իմ երգն է: Ճակատագրով այդ երգն իմն էր, միշտ ասում էի՝ կտեսնեք, իմն է լինելու, այդպես էլ եղավ:)»:
Լենան այս օրերին Մոսկվայում է, ուր մեկնել էր մասնակցելու «Նոր ալիքի» նախընտրական փուլին,նա ընդգկվել էր լավագույն եռյակում, սակայն մրցույթին Հայաստանը ներկայացնելու է Սոնա Ռուբենյանը: «Ես չեմ տխրել, քանի որ անցել է իմ շատ լավ ընկեր Սոնա Ռուբենյանը: Նրան ուժ եմ մաղթում: Շատ ուրախ եմ Սոնայի համար, նա շատ լավ երգչուհի է և, կարծում եմ, լավ կներկայացնի մեր երկիրը: Մեր միջև մրցակցություն չի եղել քանի որ շատ լավ ընկերներ ենք»,- ասաց Լենան՝ հավելելով, որ առաջինն է շնորհավորել Սոնային:
Երգչուհին նշեց, որ հաջորդ տարի էլ ուժերը կփորձի այս մրցույթում: «Ես դեռ 17 տարեկան եմ և իմ առջև շատ դռներ կբացվեն»,- լիահույս ասաց Լենան:)
«Փակուղին» իմ ֆավորիտ երգն էր:) Ամալյա Հովհաննիսյան