Աշխաբադում ապրիլի 15-17-ն անց է կացվում «Թատերական արվեստը երջանկության և հզորության դարաշրջանում» միջազգային 2-րդ թատերական փառատոնը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնին մասնակցում է նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնը` «Աթոռի ոգին» ներկայացումով: «Թատերական արվեստը երջանկության և հզորության դարաշրջանում» միջազգային 2-րÕ ¤ թատերական փառատոնին Հայաստանի մասնակցությունը Թուրքմենստանում հայկական մշակույթի օրերի բաղադրիչներից մեկն է. թուրքմենական կողմը հնարավորություն կունենա ծանոթանալու հայ թատեր­արվեստին: