Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը, Մշակույթի նախարարության աջակցությամբ, «Շարունակենք նորովի և նոր ոգով» խորագիրը կրող միամյա համերգաշարի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 18-ին հանդես կգա ապրիլի 24–ին նվիրված` «Հիշատակի լույսը վառման» համերգով: Ինչպես տեղեկացրին Հայաստանի կույրերի միավորման մամուլի ծառայությունից, ծրագրում ընդգրկված են Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմ», Կոմիտասի և Մ. Եկմլյան հոգևոր ստեղծագործությունները:

 

Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Սիմոն Հովհաննիսյանը, խմբավար` Նարինե Դավթյան, երգեհոնահար` Հարություն Թագվորյան: Մենակատարներն են Հասմիկ Թորոսյանը` սոպրանո, և Զոհրաբ Զոհրաբյանը` բաս: