ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան տոնում Է հոբելյանը: Լրանում Է նրա 65 տարին: Սակայն անվանակոչիկը կլոր տարեթիվն սկսել Է նշել տակավին նախօրյակին. ապրիլի 14-ին Ռուսաստանի «Առաջին ալիքում» մեկնարկել Է «Համարձակություն» ութսերիանոց ֆիլմի առաջին ցուցադրությունը, որը պատմում Է աստղի հաջողության պատմությունը:
Էստրադայում անցկացրած երկար տարիների ընթացքում Պուգաչովայի երգացանկ Է մտել ավելի քան 500 երգ: Նա թողարկել Է ավելի քան հարյուր մենակատարման ալբոմ, որոնց ընդհանուր քանակը գերազանցել Է 250 միլիոն օրինակը:
Հինգ տարի առաջ՝ իր 60-ամյակի օրը, Պուգաչովան հայտարարեց, որ հեռանում Է բեմից: Նրա հրաժեշտի երեկոն, որը կայացել Է «Լուժնիկիում» շարունակվել Է ավելի քան չորս ժամ: