Tert.am-ը գրում է.

 

Ferrari ավտոմոբիլային ընկերությունը ներկայացրել է Բարսելոնայում իր առաջին շքեղ հյուրանոցի և երկրորդ թեմատիկ այգու կառուցման պլանները, գրում է businessinsider.com-ը։

 

Ընկերությունում նշել են, որ հյուրանոցը կունենա մեծ լողավազան, 250 սենյակ, տարբեր խոհանոցների ուտեստներ առաջարկող ռեստորան։ «Ferrari Land»-ը բոլոր տարիքի այցելուներին կառաջարկի նաև զվարճալի ատրակցիոններ։

 

Առաջին թեմատիկ այգին՝ Ferrari World-ը, բացվել է Աբու Դաբիում 2010-ին և համարվում է աշխարհի ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը։


Հյուրանոցի և այգու բացումը նախատեսված է 2016-ին։

 

Լուսանկարները` այստեղ: