Ապրիլի 15-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում կկայանա Սուրեն Շահվերդյանի և երգչուհի Էմմա Պետրոսյանի համատեղ ներկայացումը՝ «Սև, դառը շոկոլադ»-ը: Ներկայացման գլխավոր դերակատարներն են երգիչ Արամոն և դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:
Ի՞նչ է ստացվել, երբ երգչուհին որոշել է պիես գրել, ինչու՞ են Արամոն և Լուիզան մնացել վերելակում, ո՞վ է մեր կյանքի սև, դառը շոկոլադը:
ArmStar.am-ը կպարզի ներկայացման ռեժիսորից և պիեսի հեղինակից:
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյան
Երգչուհի Էմմա Պետրոսյանին առաջին անգամ կտեսնենք որպես դրամատուրգ , ինչպե՞սստացվեց ձեր համագործակցությունը:
Մենք երկար ժամանակ՝ մոտ երեք տարի, Արամոյի հետ քննարկում էինք նոր ներկայացում բեմադրելու միտքը: Շատ երկար ժամանակ պիես չէինք գտնում, վերջապես երկու տղամարդու համագործակցությունը կայացավ, երբ մեզ միացավ հրաշալի երգչուհի Էմմա Պետրոսյանը: Ամեն ինչ ամբողջացավ, երբ միացավ մյուս կինը՝ տաղանդավոր դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:
Շարունակությունը` այստեղ: