Life.panorama.am-ը գրում է.

 

Մեզնից ո՞վ չի ցանկանում ուրախացնել մեզ և մեր հարազատներին` տոներին օրիգինալ նվեր, հատկապես բարձրորակ օծանելիք մատուցելով և միաժամանակ ձգտելով այն ցածր գնով ձեռք բերել:

 

Պարֆյումերիայի որակի մասին կարելի է անվերջ վիճել` ընդ որում շատ խանութներ, որոնք օծանելիք ու հարդարաջուր են վաճառում, վստահեցնում են, որ իրենց մոտ միայն օրիգինալ պարֆյում է: Այստեղ էլ առաջանում է այս հարցը. «Ինչպե՞ս տարբերել իսկական օծանելիքը կեղծից»:

 

«Բրենդային» պարֆյումերիա գնելիս հարկ է ուշադրություն դարձնել նրան, որ օծանելիքի ապակու վրա պղպջակներ և արտահոսք չլինեն:

 

Մեծ նշանակություն ունի նաև փաթեթավորումը, քանի որ կեղծողները դրա վրա շատ գումար չեն ծախսում: