Հռչակավոր ճարտարապետ Զահա Հադիդը նախագծել է 40 հարկանի հնգաստղանի հոթել, որը կկառուցվի Չինաստանի Մակաո քաղաքում` որպես “City of Dreams” շքեղ համալիրի մի մաս:

 

Աշտարակ-հյուրանոցը կզբաղեցնի 150 հազար քառակուսի մետր, որոնցում կտեղակայվի 780 համար, ինչպես նաև բազմաթիվ բարեր, ռեստորաններ, խաղասրահներ և ատրիումներ: Իսկ տանիքը ամբողջովին ընդարձակ լողավազան է բաց երկնքի տակ: