Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան՝ երբեմնի փոքրիկ «Այոյիկը», բավականին ճանաչված հաղորդավարուհի է հայկական հեռուստատեսությունում: Սակայն վերջին շրջանում ինչ-ինչ խնդիրների պատճառով հաղորդավարուհին լքեց հարազատ դարձած հեռուստաալիքը: Այսօր Դինան գտնվում Միացյալ Նահանգներում: Ինչո՞ւ է նա հեռացել Հայաստանից. այս և այլ հարցերի պատասխանն ստանալու համար MediaMall.am-ը կապ հաստատեց հաղորդավարուհու հետ:
-Ո՞րն էր Հայաստանից հեռանալու բուն պատճառը:
-Ես Հայաստանից չեմ հեռացել, միտք էլ չունեմ, քանի որ ես շատ եմ սիրում իմ երկրը, ես ապրել ու ապրելու եմ իմ հողի վրա: Ուղղակի ներկա պահին համատեղում եմ աշխատանքս՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում:
-Ի՞նչ կար ԱՄՆ-ում, որ չկար Հայաստանում:
-Միացյալ Նահանգները ինձ համար աշխարհի կենտրոնն է, այստեղ մարդիկ շատ ավելի բարի են, քաղաքակիրթ և ժպտացող դեմքեր, անգամ իր անծանոթ լինելով ողջունում և հաճելի օր են մաղթում, սա իրական վայր է արդար մարդու համար , այստեղ բոլորն աշխատում և վաստակում են ըստ իրենց իմացածի, սա իրական հեքիաթային աշխարհ է բանիմաց, սովորող, աշխատող և կյանք սիրող մարդու համար:
-Ի՞նչը ստիպեց հաղորդավարուհուն մուտք գործել հեռուստանովել:
-«Թուղթ ու գիր» հեռուստանովելում նկարահանվելու առաջարկ ստացել եմ ինձ համար շատ թանկ ընկերոջ ՝ Գևորգ Եղիազարյանի կողմից, սերիալում խաղացել եմ մի քանի սերիա ու հենց իմ անունով, քանի որ անմիջապես վերադառնալու էի Հայաստան:
-Կարելի՞ է ասել, որ վերջին շրջանում քո ստեղծագործական կյանքում դադար էր:
- Դադա՞ր, իհարկե՛ ոչ, քանի որ ես ներկա պահին աշխատում եմ «Լայմ հեռուստաընկերությունում, ինչպես նաև ԱՄՆ-ում՝ «Հորիզոն հեռուստաընկերությունում: Ավելին ասեմ, այստեղ կրկնակի եմ աշխատում, քանի որ նկարահանում եմ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Հայաստանի համար՝ «Լայմ Զոն ԱՄՆ-ից» ծրագիրը:
-Ե՞րբ ես վերադառնալու կապույտ էկրան:
-Ես չեմ էլ բացակայել էկրանից, երբ որ եկա՝ ԱՄՆ սկսեցի աշխատել New wave TV-ում, այնուհետև «Հորիզոն հեռուստանընկերությունում: Ինչպես նաև պետք նշեմ, որ շատ շուտով արդեն ապրելի 13-ից Հորիզոն հեռուստատեսությամբ կմեկնարկի «Դինա Ակոպովնայի հետ» talk show-ն, որի պրոդուսերը նույնպես հանդիսանում է UNTAMED PRO-ի նախագահ Վարդան Հակոբյանը: Հավելեմ, որ մեծ պաշար՝ թողնելով գալիս եմ Հայաստան:
-Կվերադառնա՞ս Հայաստան՝ ապրելու նպատակով:
-Այսքան երկար Ամերիկայում մնալու պատճառն այն էր, որ պետք երկու մեծ պարահանդեսներ իրականցնեինք ուղիղ եթերում, մեկը ամանորի գիշերվան նվիրված հանդիսությունն էր, մյուսը՝ սիրո տոնի կապակցությամբ կազմակերպած միջոցառումը: Այդ ամենը կատարվեց շատ գրագետ, շնորհիվ UNTAMED PRO-ի նախագահ Վարդան Հակոբյանի: Ի դժբախտություն շատերի՝ ես Հայաստանս չեմ լքել:
-Ո՞րն է ներկայիս ամենամեծ թշնամին Դինայի համար:
-Ես թշնամիներիս պահում եմ կողքիս, դա չգրված օրենք է, բայց շատ օգտակար, կողքիս լինելով՝ նրանք ինձ ուժ և թևեր են տալիս առաջ շարժվելու և նոր բարձրունքների հասնելու: Այնպես որ, ես թշնամիներ չունեմ, ունեմ ինձ սիրողներ և հակառակը:
-Ի՞նչ կասես Քեսաբի դեպքերի հետ կապված:
-Կարող եմ ասել միայն, որ ինձ անզոր եմ համարում, այսօր շատերը պայքարի կոչ ով են հանդես գալիս, բայց կարող եմ ասել, որ այդ նույն պայքարողներից շատերը մի քանի ամսի անց իրենց հանգիստ կմեկնեն վայելելու մուսուլմանական այդ երկրներում:
Զրուցեց Դավիթ Պոլոյանը