Թարմ լոլիկը չի կարելի պահել սառնարանում: Այս մասին հայտնում են ֆրանսիացի գիտնականները: Նրանք իրենց հետազոտությունների արդյունքում պարզել են, որ թարմ լոլիկը սառնարանում պահելն անարդյունավետ է: Պատճառը ցածր ջերմաստիճանն է, որի արդյունքում լոլիկի բջջային մակարդակում, այսպես ասած կոտրվածքներ են առաջանում: Լոլիկի բաղադրության մեջ մտնող ցնդող նյութերի խառնուրդները անուշ բույր են հաղորդում բանջարեղենի այս տեսակին: Այդ նյութերը տանել չեն կարողանում ցածր ջերմաստիճանը, որովհետև այդպիսի պայմաններում կորցնում են օգտակարությունը, թարմությունը, համն ու հոտը:

 

Մասնագետները հետազոտության ընթացքում համեմատել են սառեցված և սովորական պայմաններում պահպանված լոլիկները: Նրանք եկել են այն եզրահանգման, որ +20 °C ջերմաստիճանը ամենաբարենպաստն է լոլիկի պահպանման ու թարմության համար: