Տղամարդու գլխավոր հորմոնը՝ տեստոստերոնը, ձևավորում է տղամարդկային հիմնական հատկանիշները, նրա հոգեկերտվածքը և որոշում տղամարդու առողջության և հոգեբանության վիճակը: Բացի այն, որ տեստոստերոնը ստիպում է մկաններին աճել, ձայնին կոպտանալ, այն նաև այսպես ասած ստիպում է տղամարդուն ցանկանալ կանանց, այսինքն պատասխանատու է լիբիդոյի համար: Տեստոստերոնի քանակի անկումը տղամարդու օրգանիզմում բերում է ինֆարկտի, բազմաթիվ խնդիրների սեռական կյանքում, կարող է պատճառ դառնալ անպտղության, ամորձիների քաղցկեղի և ոսկրային կոտրվածքների՝ անհավանական պատճառներով: Եթե տղամարդը զգում էներգիայի կորուստ, սեռական ցանկության անկում, սթրես ու հիշողության վատթարացում, ապա ժամանակն է ստուգել տեստոստերոնի քանակը: Եվ որպեսզի անբարեխիղճ բժիշկները ձեզ չխաբեն՝ հարկավոր է գլուխ հանել թվերից
Որքան է պետք է լինի տեստոստերոնի քանակը տղամարդու օրգանիզմում
Երիտասարդ տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակը օրվա ընթացքում տատանվում է: Այն հատկապես ակտիվ է դրսևորվում գիշերային և առավոտյան ժամերին: Հատկապես առավոտյան այն հասնում է իր առավելագույն ցուցիչին, կեսգիշերն անց՝ այն իջնում է նվազագույնի: Արդեն մեծ տարիքում այս տատանումները նվազում են, հետզհետե տեստոստերոնի քանակը իջնում է: Տեստոստերոնի քանակը տղամարդու օրգանիզմում կապված է նաև սեռական կյանքի ակտիվության հետ: Օրինակ, անմիջապես սեռական ակտից հետո տեստոստերոնի քանակը հասնում է իր առավելագույն ցուցիչին, իսկ պասիվ սեռական կյանքը հետզհետե իջեցնում է լիբիդոն՝ միաժամանակ նաև տեստոստերոնի քանակը արյան մեջ:
Եվ այսպես տեստոստերոնը չափվում է նանոգրամներով: Եթե ձեզ մոտ ամեն ինչ կարգին է տեստոստերոնի քանակը դեցիլիտրում պետք է լինի 300-1000 նանոգրամ: Ամեն դեպքում, տեստոստերոնի քանակը արյան մեջ շատ անհատական է և կապված է տղամարդու օրգանիզմի տարբեր գործոններից՝ հիվանդություններ, տարիքային փոփոխություններ և սեռական կյանքի ակտիվություն: Բնական է, որ տեստոստերոնի քանակը տարիքի հետ անկում է ապրում մինչև 5 անգամ:
Ինչ հետևանքներ է ունենում տեստոստերոնի անկումը տղամարդու օրգանիզմի համար
Տեստոստերոնի անկումը առաջացնում է մի շարք հիվանդություններ այդ թվում նաև հոգեբական: Սեռական կյանքի դիսֆունկցիաների արդյունքում այն ազդում է նկարդային համակարագի, հոգեբանության վրա:
Սեռական համակարգը տուժում է, նկատվում է էրեկցիայի անկում, սեռական օրգանների շուրջ մազաթափություն, ամորձիների փոքրացում և փափկացում
Նյարդային համակարգում՝ կենսական էներգիայի ցածր մակարդակ, նյարդային պոռթկումներ, զայրույթ՝ աննշան պատճառներից, անքնություն, կենտորացման խնդիրներ ու հիշողության կորուստ
Ոսկրա-մկանային համակարգում՝ մկանային ծավալի նվազում, ճարպերի ավելացում, ոսկրային հյուսվածքների ամրության կորուստ (օստեոպրոզ)
Առաջիկայում Aroxj.am-ը առաջիկայում կներկայացնի, թե ինչի հետևանքով է ընկնում տեստոստերոնի քանակը օրգանիզմում և ինչ միջոցներով կարելի է բարձրացնել դրա ցուցիչը և ակտիվացնել ֆունկցիոնալությունը օրգանիզմում:
Պատրաստեց՝ Արա Վարդանյանը