Վենեսուելացի գեղեցկուհի Ստեֆանիա Ֆերնանդեսը, ով 2009թ. ճանաչվել է «Միսս տիեզերք», մասնակցել է գեղեցկուհիների համար ոչ բնորոշ ֆոտոնախագծի, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Վենեսուելայում տեղի ունեցող բռնություններին ու մարդու իրավունքների ոտնահարմանը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, վերջերս Վենեսուելայում կայացած հակակառավարական ցույցերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության մասին մարդկանց պատկերացումներն ավելի հստակ դարձնելու համար Ֆերնանդեսը նկարահանվել է չափազանց կեղտոտ ու արյունոտված դեմքով ու ձեռքերով։ Իսկ գեղեցկուհու՝ հաստ պարանով կապկպած բերանը խորհրդանշում է Վենեսուելայում խոսքի ազատության ոլորտում եղած խիստ սահմանափակումները:

 

Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: