Life.panorama.am-ը գրում է.
«10 տարով ավելի երիտասարդ»՝ հենց այս խորագիրն է կրում Սվետլանա Աբրամովայի նոր հեռուստանախագիծը: Հաղորդման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ հերոսուհիների հետ կաշխատեն ոչ միայն ոճաբան և դիմահարդար, այլև պլաստիկ վիրաբույժ:
Հաղորդման հերոսուհիները գալիս են վատ տեսքով, մաշված կոշիկներով և հին ջինսերով: «10 տարով ավելի երիտասարդ» ռեալիթի-շոուն փոփոխությունների կենթարկի նրանց զգեստապահարանները, դեմքերը և մարմինները: Բացի դրանից, 10 օրվա ընթացքում նրանք կերիտասարդանան առնվազն 10 տարով:
Այս նախագիծն արդեն 10 տարի հաջողությամբ գործում է Անգլիայում, նմանատիպ շոուներ կան նաև աշխարհի շատ երկրներում՝ Նոր Զելանդիայից սկսած մինչև ԱՄՆ: Այժմ արդեն ռուս կանայք էլ հնարավորություն կունենան փոխել իրենց արտաքին տեսքը: