Շոտլանդացի լեռնագնացը, ով ցրտահարության պատճառով կորցրել է իր ձեռքերն ու ոտքերը, փորձել է բարձրանալ Ալպյան լեռնալանջերի ամենավտանգավոր գագաթներից մեկը:

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Էդինբուգի բնակիչ Ջեյմի Էնդրյուն 15 տարի առաջ խիստ փոթորկի ժամանակ խցանված էր մնացել ձյան մեջ Ֆրանսիական Ալպերում: Ընկերոջ հետ միասին նա 5 օր է անցկացրել լեռան վրա՝ առանց սննդի և ջրի: Ընկերը զոհվել է, իսկ Էնդրյուն հրաշքով փրկվել է ուղղաթիռով օգնության եկած փրկարարների կողմից:

 

Այժմ 44-ամյա տղամարդը, ով ստիպված է եղել կրկին քայլել սովորել իր պրոթեզով, նորից զբաղվում է լեռնամագլցմամբ և մասնակցում հեծանվավազքի և մարաթոնների: Նրա վերջին հերոսությունը Ալպյան 4471 մետր բարձրությամբ Մաթենհորն լեռնագագաթը նվաճելն է եղել:

 

Attempt: Jamie Andrews (pictured training for the initial attempt to climb the Matterhorn in 2011) has attempted to climb one of the most dangerous peaks in the Alps

 

Լուսանկարների շարունակությունը` այստեղ: