Life.panorama.am-ը գրում է.

 

Շատ տղամարդկանց նյարդայնացնում է սերիալներ նայելու կանանց սովորությունը, սակայն հոգեբաններն իրենց բացատրությունն ունեն, թե ինչու են կանայք սիրում սերիալներ նայել:

 

Մասնագետների խոսքով` սերիալները հեշտ հնարավորություն են տալիս կանանց լցնել այն հուզական պակասը, որը նրանք զգում են առօրյա կյանքում: Սերիալները բավականին հաջող կերպով լրացնում են իրական կյանքում վառ հույզերի և ապրումների պակասը: Հեռուստասերիալների հեղինակները շատ հաճախ հատուկ հնարքներ են կիրառում իգական սեռի հանդիսատեսին գրավելու համար: Այդ հնարքների արդյունքում` կանայք գրեթե ֆիզիկական պահանջ են զգում դիտելու իրենց դուր եկած հեռուստասերիալը:

 

Կինոյում ամեն ինչ շատ ավելի վառ ու հետաքրքիր է արտահայտված, քան իրական կյանքում: Հեռուստասերիալներում հաճախ նաև ներկայացվում է մարդկանց շքեղ կյանքը, ինչը բավականին գրավիչ է գեղեցիկ սեռի ններկայացուցիչների համար: Ի դեպ, տղամարդիկ պակաս կախվածության մեջ չեն հեռուստատեսությունից պարզապես նրանց մոտ այդ կախվածությունն արտահայտվում է ոչ թե հեռուստասերիալների, այլ տարատեսակ հաղորդումների տեսքով: