Մասնագետները փորձել են բացահայտել` ինչ գործընթացներ են տեղի ունենում կնոջ գլխուղեղում օրգազմ ապրելու պահին, և հայտնաբերել են բավական հետաքրքիր միջոց' կրքերն ու հաճույքն ավելի ուժգին դարձնելու համար:
Հետազոտությունների արդյունքներն իրոք զարմանալի են: Մի դեպքում, ամերիկացի գիտնականները (Ռութջերսի համալսարան) ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունենում միայնակ, ֆանտազիաներով տարված կնոջ ուղեղում մաստուրբացիայի ժամանակ: Երկրորդ հետազոտության ընթացքում հոլանդացի գիտնականները (Գրոնինգենի համալսարան) հետևել են, թե ինչ է կատարվում կնոջ ուղեղում, երբ նա արդեն զուգընկերոջ հետ է: Առաջին ուսումնասիրությունն իսկական պայթյուն է ցույց տվել կնոջ գլխուղեղի ամենատարբեր, այդ թվում նաև՝ ֆանտազիայի և երևակայության համար պատասխանատու նախաֆրոնտալ կեղևի հատվածներում:
Իսկ որքան ավելի մեծ է ուղեղի ակտիվությունը, այնքան ավելի ուժգին են օրգազմները: Մինչդեռ, եվրոպական գիտնականների ուսումնասիրության համաձայն, զուգընկերոջ հետ գտնվող կնոջ ուղեղը նման ակտիվություն չի ցուցաբերում. նախաֆրոնտալ կեղևի հատվածն օրգազմի ժամանակ ասես անջատվում է: «Այսպիսով, կարելի է ասել, որ այն օրգազմը, որին կինը հասնում է միայնակ, տարբերվում է զուգընկերոջ հետ հարաբերության ժամանակ ունեցած օրգազմից»,- նշում է գիտությունների դոկտոր, Ռութջերսի հետազոտության գլխավոր փորձագետ, «Օրգազմի գիտությունը» գրքի համահեղինակ Բարի Կոմիսարուկը:
Շարունակությունը` այստեղ: