Ծերության վախ

1. Այս վախը հաճախակի է ծագում միջին տարիքի կանանց մոտ և 50-ն անց տղամարդկանց մոտ, ովքեր չեն կարողացել ընտանիք կազմել: Այս վախը հասկանալի է և ըմբռնելի, քանի որ կանանց կենսաբանական խնդիրը ծննդաբերելն ու երեխաների դաստիարակությունն է, իսկ տղամարդու խնդիրն' ընտանիքի անվտանգությունն ու ֆինանսական դրությունն ապահովելը:

Թունավորվելու վախը

2. Այս վախով, որպես կանոն, տառապում են ինտուիտիվ մտածելակերպ ունեցող մարդիկ: Այդպիսի մարդիկ ընդհանուր երկրագնդի բնակչության 5%-ն են կազմում, նման ֆոբիայով տառապում էր նաև Իոսիֆ Ստալինը: Այս մասին վկայում են տարբեր աղբյուրներ:

Վախկոտ երևալու վախը

3. Սա զուտ տղամարդկային ֆոբիա է և հատուկ է այն տղամարդկանց, ովքեր այլոց համար պատասխանատվության զգացում ունեն: Զուտ առնական և տղամարդկային վախ, որ զգում են այն երիտասարդները, ովքեր ունեն ուրիշների նկատմամբ բնածին պատասխանատվության զգացում: Շատ կանայք նույնպես ունենում են այդ զգումը: Հետևաբար, նման վախ նույնիսկ օգնում, այնպես էլ տղամարդկանց և կանանց ճիշտ ժամանակին լինել կոնկրետ տեղում:

Վերմինոֆոբիա` վախ բակտերիաներից և մանրէներից

 

4. Այս մարդիկ գրեթե ժամը մեկ լվանում են իրենց ձեռքերն ու ամեն օր ստերիլ մաքրություն իրականացնում բնակարանում` վախենալով ինչ-որ վարակ ձեռքբերել: Այս վախով տառապում են որպես կանոն, այն մարդիկ, ովքեր ունեն տրամաբանության բարձր մակարդակ:

 

Խելագարվելու վախ

 

5. Այս ֆոբիան հատուկ է աբստրակտ մտածելակերպ ունեցող մարդկանց: Դրանով հաճախ տառապում են այն մարդիկ, ովքեր անընդհատ ձգտում են հասկանալ հոգևոր աշխարհը, դրանք մարդիկ են, ովքեր ունակ են հանճարեղ միտք ծնել` անգամ եթե այն փոքր-ինչ խելագար է: Շատ գրողներ, դասական և ռոք երաժիշտներ ունեն այս վաղը:

 

Ինտիմ մտերմության վախ

 

6. Այս վախով տառապում են ոչ միայն 16 տարեկան պատանիները, այլ նաև բավականին հասուն 40-45 տարեկան տղամարդիկ, երբեմն նաև կանայք: Որքան էլ, որ զարմանալի է, բայց այս ֆոբիայով տառապում են չափից շատ բարձր լիբիդո ունեցող մարդիկ, որոնք բարդ սեքսուալականություն ունեն, դա կարող է պայմանավորված լինել առաջին անհաջող փորձով: Այս մարդկանց համար հարմարավետ տունը, սիրած գիրքը և խոհանոցը նրանց մշտական ուղեկիցն են կյանքում, բայց ինչ վերաբերում է ինտիմ և սեքսուալ հարաբերություններին, ապա նրանք ցուցաբերում են դեպի դրանք տհաճ զսպվածություն և վախը:

 

Վախ սարդերից, առնետներից, օձերից, հրեշներից, ինքնաթիռներից, տեսիլքներից, դեմոններից, հայելիներից, համակարգչային մոնիտորներից, բարձր կրունկներից և այլն…

 

7. Նման վախերով հիմնականում տառապում են պատկերավոր մտածողություն ունեցող մարդիկ: Դրանք մարդիկ են, ովքեր տեսակով շատ էմոցիոնալ են՝ դերասաններ, նկարիչներ, մոդելներ և այլն:

 

Սոցիոֆոբիա` հանրային ելույթների վախ և ագարոֆոբիա` բաց տարածությունների վախ

 

8. Մենք բոլորս էլ տարբեր աստիճանով վախենում ենք մեր զգացմունքներն ու հույզերը ուրիշների առջև ցույց տալուց: Սակայն, որոշների համար այպիսի վախը դառնում է կախվածության նման մի բան՝ վերածվելով ֆոբիայի: Սոցիոֆոբիայով և ագարոֆոբիայով տառապում են հիմնականում պատկերավոր մտածողություն ունեցող մարդիկ:

 

Մահվան վախ

 

9. Այս ֆոբիան բնորոշ է կասկածամիտ և նևրոզով տառապող մարդկանց: Հիմնականում մահվան վախ կրողներն ու նման այլ ֆոբիաներ ունեցող մարդիկ տառապում են նաև արյան, բարձունքների, ցավի և այլ վախերով:

 

Միայնության վախ

 

10. Նույնիսկ աուտիզմով տառապող մարդիկ, ովքեր բնութագրվում են, որպես մեկուսացված և հակահասարակական վարքագիծ ունեցողներ, այնուամենայնիվ, սրտի խորքում վախենում են դաժան մենակությունունից: Այս վախի հիմքում ընկած է մարդու երջանիկ լինելու ձգտումը: Քանի որ մարդն ի սկզբանե «սոցիալական կենդանի է», նա կարող է երջանիկ լինել միայն սոցիումի մեջ ինքն իրեն իրացնելու դեպքում: