Այս տղան 19 տարեկանում մի հիմարություն արեց` մեջքին դաջեց դիսնեյան կապիկի պատկեր, որը բոնգո է խաղում, որի համար շատ ափսոսաց անելուց գրեթե անմիջապես հետո: 37 տարեկանում, վերջապես, նա ազատվեց այդ դաջվածքից` դրա վրա պատկերելով ութոտնուկի հետ պայքարող սուզորդի: 

 




Տատուի արվեստի վարպետ Դենիիից (Dan Wysuph) շուրջ 21 ժամ պահանջվեց այդ երիտասարդի սխալն ուղղելու և կապիկի պատկերից ազատվելու համար: Հիմա` 18 տարի անց,  դաջվածքի երջանիկ տերը կրկին կարող է դրսում շրջել մեջքը բաց: