Life.panorama.am-ը գրում է.
Մի խումբ գիտնականներ նշում են, որ շաքարի փոխարինիչը կարող է վտանգավոր լինել առողջության համար, ինչպես նաև դրանք չեն օգնում նիհարելուն: Այս եզրակացությանը նրանք եկել են այն բանից հետո, երբ իրականացրել են գիտափորձ, որին մասնակցել է կամավորների 2 խումբ: Առաջին խմբին ամբողջությամբ արգելել են օգտագործել քաղցր պարունակող որևէ մթերք, իսկ երկրորդ խմբի անդամներն օգտագործել են միայն շաքարի փոխարինիչ:
Արդյունքում պարզվել է, որ այն մասնակիցները, ովքեր ընդհանրապես չեն օգտագործել շաքար, կարողացել են հաջողությամբ նիհարել, իսկ նրանք, ովքեր օգտագործել են շաքարի փոխարինիչ, չեն կարողացել նիհարել: Բացի այդ, նրանց մոտ նկատվել են աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, նյարդային խանգարումներ և դեպրեսիա: