Հնդկաստանում անցկացվում է երկրի ամենահայտնի փառատոներից մեկը՝ «Հոլին», որը նվիրված է գարնանամուտի տոնակատարություններին:

 

Ինչպես գրում է Business Insider-ը՝ հնդիկները գարնան գալուստը նշում են ամենավառ գույների ու կրակների բոցավառմամբ: Հնագույն հնդկական տոնակատարությունը, որը հայտնի է նաև որպես գույների փառատոն՝ մարմնավորելով գարնան խայտաբղետությունն ու անուշահոտ ծաղիկների բույրը:

 

Տոնակատարության ժամանակ մարդիկ գունավոր դիմափոշի են շաղ տալիս և ներկախառն ջուր ցողում միմյանց վրա: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մարտի 17-ին:

 

Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: