Շատ պատճառներ կան գրանցման ժամանակ ինքնաթիռի պատուհանի մոտ տեղ խնդրելու համար: Նախ, քնած ժամանակ կարելի է հենվել դրա վրա: Երկրորդ, կարիք չի լինի վեր կենալու` հարևանին դուրս գալու ճանապարհ տալու համար: Բայց գլխավոր պատճառը, իհարկե, պատուհանից բացվող տեսարանն է: Մեր աշխարհը զարմանահրաշ մի վայր է և բարձրությունից այն բոլորովին այլ տեսք ունի: Արևածագից մինչև մայրամուտ կարող ես հիանալ բնանկարների. քաղաքների և ամպերի աներևակայելի կուտակումների գեղեցկությամբ, որը տարածվում է այնքան, որքան թույլ է տալիս մեր տեսողությունը: