Ի՛նչ խոսք, երբեմն դժվար է խոստովանել բժշկիդ, որ ոչ միշտ ես պաշտպանվում սեռական հարաբերության ժամանակ կամ մոռանում ես ընդունել հակաբեղմնավորիչ հաբերը: Մինչդեռ այդպիսի «անմեղ» ստերը կարող են բացասաբար անդրադառնալ առողջությանդ վրա:
Երբ խոսքը գնում է գինեկոլոգի մոտ կատարած ամենամյա այցի մասին, «ավելորդ տեղեկություն» լինել չի կարող: Քո բժիշկն իսկապես պետք է տեղյակ լինի սեռական կյանքիդ մանրամասներին, այդ պատճառով էլ նրա հարցերը երբեմն կարող են չափից դուրս ինտիմ հնչել և շփոթության մեջ գցել:
Անշուշտ, երբեմն ճշմարտությունը թաքցնելու գայթակղություն կարող է առաջանալ, քանի որ մտավախություն կա, որ անկեղծ պատասխանը հանդիմանության ու «քարոզի» պատճառ կդառնա:
Այնուամենայնիվ, փորձիր լինել հնարավորինս անկեղծ, առավել ևս, որ գրագետ ու կիրթ մասնագետը երբեք թույլ չի տա քննադատաբար վերաբերվել հիվանդի խոսքերին: «Բժիշկներն իրենց պրակտիկայի ընթացքում տեսել ու լսել են ամեն ինչ: Հավատացած եղեք, հիվանդի արած ոչ մի խոստովանություն չի կարող նրանց շփոթության մեջ գցել,- նշում է գիտությունների դոկտոր Ռոշինի Ռաջը,- մեր աշխատանքը հիվանդին բուժելն ու նրա առողջության մասին հոգ տանելն է: Եվ մենք չենք կարող հասնել ցանկալի արդյունքի՝ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները չունենալով»:
Շարունակությունը` այստեղ: