Tert.am-ը գրում է.
Սկաուտները ոգեշնչել են միաժամանակ մի քանի ազդեցիկ դեմքերի՝ «Ban Bossy» անվանումով («Իշխողների դեմ», «bossy» բառն օգտագործվում է բացասական երանգով) նոր նախաձեռնության առաջխաղացման համար, գրում է buro247.ru-ն։
Աղջիկ սկաուտների և Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգի ղեկավարած LeanIn կազմակերպության ցանկությունն է օգնել աշակերտուհիներին ստանձնել լիդերի դերը։ Արշավը գրավել է Բեյոնսեի, Ջենիֆեր Գարների, Դիանա ֆեն Ֆյուրսթենբերգի, Վիկտորյա Բեքհեմի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ուշադրությունը։ Նրանք բոլորը կամ մասնակցել են հատուկ հաղորդագրության ձայնագրությանը, կամ միացել են արշավին իրենց սոցցանցերում, ինչպես, օրինակ, Վիկտորյա Բեքհեմը։
«Ban Bossy» արշավը կոչված է ոգևորելու աղջիկների ձեռքբերումները և լիդերությունը։ Նախաձեռնության շրջանակում թողարկվել են ուսումնական ձեռնարկներ, որոնք կօգնեն ծնողներին և ուսուցիչներին դեռահաս աղջիկների դաստիարակության հարցում։ Բազմաթիվ կասկածներ հաղթահարելու համար աղջիկներին կբացատրեն, որ իրենք ընդունակ են «տալ հարցեր, որոնք փոխում են աշխարհը»։