Life.panorama.am-ը գրում է.
2014 թվականին Սինգապուրը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը: Մոտ մեկ տարի անց են կացվել հետազոտություններ, որոնց ընթացքում համեմատել են քաղաքի 160 ապրանքատեսակների և 131 ծառայությունների գները` ուտելիքի, խմիչքների, հագուստի, անշարժ գույքի վարձակալության, կոմունալ վճարումների գները և այլն: Այս հաշվարկների մեջ հաշվի է առնվել նաև տարադրամի փոխարժեքն ու գնաճը:
Այն, որ Սինգապուրն ապրելու համար համարվում է շատ թանկ քաղաք, ունի իր պատճառները.
1. քաղաքը շատ սահմանափակ սեփական բնական պաշարներ ունի, այդ պատճառով էլ էներգիայի և ջրի մատակարարման ոլորտներում այն կախված է այլ երկրներից:
2. Սինգապուրում ավելի քան որևէ այլ երկրում բավականին թանկ հաճույք է մեքենայի սեփականատեր լինելը, մեքենայի վկայական ստանալու, ինչպես նաև ճանապարհային հարկերի և տարբեր վճարումների պատճառով:
Սինգապուրից հետո աշխարհի ամենաթանկ քաղաքներն են համարվում Փարիզը, Օսլոն, Ցյուրիխը և Սիդնեյը: