Life.panorama.am-ը գրում է.
Ֆրանսիական կինոաշխարհի ամենագրավիչ դերասանուհիներից մեկը` Կատրին Դենյովը, երբևիցե հեշտությամբ գրավել էր Մարչելո Մաստրոյանիի սիրտը:
Դենյովի վառ գեղեցկությամբ հիացած էին միլիոնավոր երկրպագուներ: Տղամարդկանց մոտ իր հաջողությունը Կատրինը բացատրում էր` բնական լինելու իր ձգտմամբ:
Կատրինը երբեք չի չարաշահել դիմահարդարումը: «Առօրյա կյանքում ես օգտագործում եմ միայն ստվերաներկ և խոնավեցնող շրթներկ: Բայց ամենամեծ սխրանքը, որ գործել եմ հանուն գեղեցկության` թողել եմ ծխելը»:
Կատրին Դենյովը պնդում է, որ երբեք պլաստիկ վիրահատություններ չի արել: Նրա առավոտը սկսվում է` այգում զբոսանքով, շաբաթը մեկ անգամ մարմնամարզությամբ է զբաղվում, մերսման և սաունա է հաճախում:
Կատրինը հետևում է առանձին սնվելու կարգին: Դերասանուհին քնում է ութ ժամից ոչ պակաս և երբեք արևայրուք չի ընդունում: