Tert.am-ը գրում է.

 

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում աճուրդի կհանվի 3 արծաթյա զարդ, որոնք 1950-ական թվականներին պատրաստվել են իսպանացի հայտնի նկարիչ ու քանդակագործ Պաբլո Պիկասոյի էսքիզներով։

Ինչպես նշում է Газета-ն, հայտնի է, որ 3 թանկարժեք զարդերից յուրաքանչյուրի մեկնարկային գինը կլինի 20.000 դոլար։ Սակայն աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ դրանք կվաճառվեն շատ ավելի բարձր գնով։

«Սքիներ» աճուրդի տունը, որը կազմակերպելու է նմուշների վաճառքը, մանրամասնել է, որ նախկինում զարդերը պատկանել են ամերիկյան դերասանուհի Քերոլ Մելորիին, ով ժամանակին նշանադրված է եղել Պիկասոյի որդու՝ Կլոդ Պիկասոյի հետ։