
Life.panorama.am-ը գրում է.
10. Կոնվեյերային հավաքների գիծն իրականում չինացիներն են մտածել
Ավելի շատ Հենրի Ֆորդին է վերագրվում հավաքների գծի հայտնագործումը, բայց իրականում նա առաջինը չէր, որ դա կիրառել է: Ավելի շուտ դա եղել է Ռենսոմ Օլդսը: Իսկ կոնվեյերային հավաքների գծի գլխավոր մասը հայտնագործել են չինացիները՝ Ցին Շի Հուանի՝ Չինաստանի առաջին կայսեր ղեկավարման տարիներին, և կիրառել են հայտնի «Տեռակոտա բանակի» ստեղծման համար:
9. Գետնանուշի յուղն իրականում հորինել են ինկերը
Չնայած, որ շատերը վստահ են, թե գետնանուշի յուղը հորինել է Ջորջ Վաշինգտոն Քարվերը՝ իրականում այդպե չէ: Ճիշտ է, Քարվերը մտածել է գետնանուշի կիրառման 300 եղանակ, սակայն յուղը հորինել են ինկերը: Գետնանուշի վերաբերյալ առաջին հիշատակումներն արվել են մ.թ.ա. 950 թ.-ին՝ Հարավային Ամերիկայում: Հայտնի է, որ իկները գետնանուշի յուղ են օգտագործել: Գետնանուշ գտնվել է նաև ողջ Պերուի տարածքում բազմաթիվ գերեզմանոցներում:
8. iPod-ն իրականում հայտնագործել է Քեյն Քրամերը
Տեխնիկական առումով՝ iPod-ի ստեղծումը պատկանում է Apple ընկերությանը, սակայն առաջին դյուրակիր թվային մեդիանվագարկիչը ստեղծել է բրիտանացի Քեյն Քրամերը՝ 1979 թ.-ին, 23 տարեկան հասակում: Քեյնը ստեղծել է այնպիսի սարք, որ հիշողության քարտի վրա 3,5 րոպե երաժշտություն է պահել: Նա դիմում է ներկայացրել արտոնագիր ստանալու համար, և երաժշտաշխարհից հազարավոր պատվերներ է ստացել: Սակայն Քեյնը չի ունեցել 90 հազար դոլար, և նրան արտոնագիր չեն տրամադրել: Հետաքրքիր փաստ. Քեյնի ստեղծած սարքն արտաքինից անհավատալի նման է iPod-ին:
7. Գոլորշային շարժիչն իրականում հին հունական մի հերոս է ստեղծել
Գոլորշային շարժիչի հայտնագործումը վերագրում են Ջեյմս Ուատտին, սակայն իրականում նա ստեղծել է առաջին տնտեսապես կենսունակ գոլորշային շարժիչը: Գոլորրշային շարժիչի առաջին կիրառումը նկարագրվել է որպես սարք Ալեքսանդրիայում, և այն ընդամենը մեկ կիրառում է ունեցել. գնդակի շրջապտույտ իր առանցքի շուրջ՝ կնքված կաթսայի և մի շարք խողովակների օգնությամբ: Այս հայտնագործությունից անցել է շուրջ հազար տարի և անգլիացի գյուտարար Թոմաս Սևերին գոլորշային շարժիչն օգտագործել է ածխի հանքերից ջուր կլանելու համար: Մինչ Ուատտը ներկայացրել է իր հանտնագործությունը, մեկ այլ անգլիացի գյուտարար՝ Թոմաս Նյուկոմենը կատարելագործել է Սևերիի սարքը՝ դրան ավելացնելով շարժական կափույր:
6. Ավտոմեքենայի գյուտն իրականում պատկանում է Կառլ Բենցին
Ինչպես հավաքների գիծը, այնպես էլ ավտոմեքենաների հայտնագործումը սխալմամբ վերագրվում է Հենրի Ֆորդին: Իրականում ավտոմեքենայի գյուտը պատկանում է գերմանացի ինժեներ Կառլ Բենցին, ով հանդիսանում է Mercedes-Benz ընկերության հիմնադիրը: Հենրի Ֆորդի ստեղծած մեքենայից 17 տարի առաջ՝ 1879 թ.-ին Բենցը ներկայացրել է բենզինով աշխատող առաջին ավտոմեքենան: Բենցի ստեղծած առաջին մեքենան 0,75 ձիաուժ հզորություն է ունեցել:
5. Աստղադիտակն իրականում հայտնագործել է Հանս Լիպերսհեյը
Հեռադիտակի գյուտը վերագրվում է «ժամանակակից ֆիզիկայի հայր» Գալիլեո Գալիլեյին, սակայան իրականում այն հայտնագործել է ակնոցների հոլանդացի արտադրող Հանս Լիպերսհեյը: Նա ստեղծել է աստղադիտակը 1608 թ.-ին, իսկ մեկ տարի անց Գալիլեյն այն կատարելագործել է:
4. Ռադիոն իրականում հայտնագործել է Դեյվիդ Էդվարդ Հյուզը
Ռադիոյի գյուտը վերագրվում է Գուլյելմո Մարկոնիին, սակայն իրականում դրա հեղինակը Դեյվիդ Էդվարդ Հյուզն է: Մարկոնիից 15 տարի առաջ՝ 1879 թ.-ին Հյուզը ներկայացրել էր, թե ինչպես ռադիոալիքները կարող են ձայներ փոխանցել:
3. Հեռախոսի գյուտն իրականում պատկանում է Անտոնիո Մեուչիին
Հեռախոսի գյուտը սխալմամբ վերագրվում է Ալեքսանրդ Գրեհեմ Բելլին, սակայն իրականում դրա հեղինակը Անտոնիո Մեուչին է: Մեուչիի գումարը չի բավականացրել արտոնագիր ստանալու համար, և դա արել է Բելլը: Մեուչին դատի է տվել Բելլին՝ իր գյուտը յուրացնելու համար, սակայն մինչ դատական գործընթացները կսկսվեին, Մեուչին մահացել է:
2. Էլեկտրական լամպն իրականում հայտնագործել է Համֆրի Դևին
Էլեկտրական լամպի գյուտը վերագրվում է Թոմաս Էդիսոնին, սակայն նա ստեղծել է առաջին տնտեսապես կենսունակ էլեկտրական լամպը: Իսկ իրական հայտնագործողը Համֆրի Դևին է, ով 1809 թ.-ին ցուցադրել է, թե ինչպես էլեկտրական հոսանքը կարող է անցնել փայտածուխի երկու շերտերի միջով՝ այդպիսով իսկ ստեղծելով առաջին աղեղային լամպը: Իսկ առաջին շիկացման լամպն այն ժամանակ ստեղծել է Ուորեն դե լա Ռյուն, սակայն այն տնտեսապես խելամիտ չէր, քանի որ լամպի մեջ օգտագործվում էին պլատինե շերտեր, որոնց գինը չափազանց թանկ էր:
1. Խողովակային ջրահեռացման զուգարանն իրականում ստեղծել են չինացիները
Այս հայտնագործությունը սխալմամբ վերագրվում է Թոմաս Քրեփերին, սակայն զուգարանը փաստացի ստեղծվել է դեռ 2000 տարի առաջ՝ Չինաստանում: