Life.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ում քաղցկեղի դեմ բուժման կուրսեր անցնող Ժաննա Ֆրիսկեն երեկ հանդիպել է որդու հետ: Ֆրիսկեի հարազատները տեղեկացնում են, որ երգչուհու ինքնազգացողությունը որոշակիորեն բարելավվել է և նա արդեն կարող է ավելի երկար ժամանակ հատկացնել որդու հետ տեսակցություններին:
Մարտի 7-ին լրանում է Ֆրիսկեի որդու' փոքրիկ Պլատոնի յոթ ամսյակը, ով արդեն երկար ժամանակ չէր հանդիպել մայրիկի հետ, քանի որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ֆրիսկեն նրան թողել էր Մոսկվա' իր ծնողների խնամակալությանը:
Փոքրիկի հետ հանդիպումը բարոյահոգեբանական առումով դրականորեն է ազդել Ֆրիսկեի վրա' չնայած այն տխուր հանգամանքին, որ որդին չի ճանաչել մորը, քանի որ հիվանդության հետևանքով Ֆրիսկեի արտաքինը աննկարագրելի փոփոխությունների է ենթարկվել: