Tert.am-ը գրում է.


Ամերիկացի իրավաբան Բիլ Փասմենը մոլի ճանապարհորդ է, ով 8 տարում հասցրել է բազմաթիվ երկրներ այցելել՝ անցնելով աշխարհի գրեթե կեսը:


Ինչպես գրում է Oddity Central-ը՝ 59-ամյա ամերիկացին իր մեջքին դաջել է աշխարհի քարտեզը և յուրաքանչյուր երկիր այցելելիս քարտեզի վրա գունավորում է տվյալ երկրի տարածքը:


Ճանապարհորդել նա սկսել է 51 տարեկանում և արդեն հասցրել է այցելել 60 երկիր: 2010-ին փաստաբանը որոշել է թողնել իր աշխատանքը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ճամփորդելուն: Տարվա մեջ նա հայրենիքում լինում է 3 ամիս միայն: Մնացած ընթացքում նա ճամփորդում է և հասցրել է լինել բոլոր 6 մայրցամաքներում, անգամ՝ Անտարկտիդայում: