Life.panorama.am-ը գրում է.

 

Դիմակներ օգտագործելու դեպքում մաշկն ավելի շատ է սնուցվում թթվածնով, վիտամիններով և այլ խոնավեցնող ու սնուցող օգտակար նյութերով:
Ժողովրդական դիմակներն ունեն բավական արագ թարմացնող, մաքրող, չորացնող կամ խոնավեցնող հատկություն և օգնում են հարթեցնել փոքր կնճիռները, ազատվել մաշկի թերություններից: Տնային պայմաններում պատրաստված դիմակների կիրառումն ավելի շատ է օգուտ տալիս, քան կոսմետիկ նյութերի օգտագործումը:
Բոլոր ժամանակներում կանանց համար մեծ նշանակություն է ունեցել իրենց արտաքին տեսքը և ավելի շատ ուշադրություն են դարձրել դեմքի մաշկի խնամքին: Մաշկի հիվանդությունները բուժելու, որոշ անհարթություններ շտկելու նպատակով մշակվել է մեծ քանակությամբ կոսմետիկ արտադրանք: Բոլորս ենք ուզում լավ տեսք ունենալ, բայց, դժբախտաբար, ոչ բոլորը հնարավորություն ունեն սրահներ հաճախել և թանկարժեք կոսմետիկ միջոցներ գնել: Այս դեպքում օգնության են գալիս տնային պայմաններում պատրաստված դիմակները, սկրաբները, տոնիկները, որոնք մեծ դեր ունեն՝ որպես լրացուցիչ խնամք տնային պայմաններում: