Tert.am-ը գրում է.
Ավստրալիայի Մունդառա լճում օձը հաղթանակ է տարել կոկորդիլոսի նկատմամբ և կերել նրան, հայտնում է BBC-ն:
Կիրակի տեղի ունեցած միջադեպը նկարահանել են տեղի բնակիչները: 3 մետրանոց պիթոնի և կոկորդիլոսի բախումը շարունակվել է նաև ջրում:
Դրանից հետո օձը ափ է հանել սատկած կոկորդիլոսին ու կերել նրան: Բնակիչներն ասել են, որ նման բան ամեն օր չէ, որ տեսնում են:
Նրանց կռիվը տևել է 5 ժամ, ի վերջո երկուսն էլ ուժասպառ են եղել, սակայն առաջինը հանձնվել է կոկորդիլոսը: