Արամեի «Քավոր» տեսահոլովակը, որի ստեղծման ու տեսահոլովակի նկարահանման մասին ArmStar.am-ն  արդեն պատմել է իր ընթերցողին, պատրաստ է: Մինչև տեսահոլովակի պրեմիերան գաղտնի էր պահվում, թե ով է մարմնավորելու երգի հերոս քավորին: Ու այնպես չէ, որ տեսահոլովակի առաջին իսկ կադրերից դիտողին դա պարզ է դառնում:

Միայն երգի վերջում քավորը շրջվում է դեմքով դեպի տեսախցիկն ու կարճ, բայց անկրկնելի պարով ժպիտ պարգևում բոլորին:  

Երաժշտության հեղինակ՝ Արամե, խոսքը՝ Ավետ Բարսեղյանի, ռեժիսոր՝ Սյոմա Կոդաբաշյան: Նվագակցում են Կարապետյանները:

Հաճելի դիտում: