2009 թվականին աշխարհի ամենաբարձր վարձատրվող սուպերմոդելներից մեկն ամուսնացավ ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հետ: Այս տարի 33-ամյա Ժիզելը և 36-ամյա Թոմը նշեցին փայտյա հարսանիքը: Այս մասին հայտնում է Hochu.ua կայքը:
Տոնի առթիվ Բունդհենն Instagram-ում էր տեղադրել հարսանիքի արխիվային լուսանկարը: Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է ճերմակազգեստ հարսնացուն: Ժիզելի ձեռքում հարսանեկան ծաղկեփունջն է, իակ գանգուրները զարդարում է փարթամ վարդը: Լուսանկարում պատկերված Թոմը նրբոորեն համբուրում է իր նորաթուխ կնոջը:
Աստղային զույգը զբաղվում է երկու համատեղ երեխայի դաստիարակությամբ' 3-ամյա Բենջամինի և 1 տարեկան Վիվիանի: Նրանք մեծացնում են ևս մեկ երեխայի' Ջոնին, որը ծնվել է Թոմի առաջին ամուսնությունից: