Բրիտանական The Beatles լեգենդար խմբի հիմնադիրներից եւ մասնակիցներից մեկի՝ Ջոն Լենոնի ավելի քան հարյուր ձեռագրեր են վաճառքի հանվում Նյու Յորքում Sotheby's աճուրդային տանը: Աճուրդը կկայանա հունիսի 4-ին, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Ինչպես հայտնել են Sotheby's-ի ներկայացուցիչները, աճուրդով կվաճառվեն պատմվածքներ, բանաստեղծություններ եւ մատիտանկարներ, որոնց մեծ մասը մտել են Լենոնի կողմից հրատարակված երկու գրքերի մեջ՝»Գրում եմ, ինչպես գրվում Է» (1964) եւ «Իսպանացին անվի մեջ» (1965):

 

Ձեռագրերը կմիավորվեն 89 լոտով: Դրանցից ամնաԷժանը գնահատվում Է 500 դոլար, ամենաթանկը՝ «Անընդգրկելի պատահար օրիորդ Էնն Դաֆիլդի հետ» պատմվածքը, որը մտել Է Լենոնի երկրորդ գրքի մեջ՝ 70 հազար դոլար: Ձեռագրերն աճուրդի Է հանել Թոմ Մաշլերը: Նա 1960-ական թվականներին եղել Է գրական տնօրենը Մեծ Բրիտանիայի Jonathan Cape հրատարակչության, որը հրատարակել Է երաժշտի գործերը: