Tert.am-ը գրում է.

 

Հորդանանում արձանագրվել է բազմամուսնության հազվագյուտ դեպք, որը դարձել է ամուսինների միջև դատական քաշքշուկի պատճառ։

Ինչպես նշում է Al Arabiya-ն, երկրի հյուսիսային Ալ Ռամթա քաղաքի դատարան են դիմել 4 տղամարդ, ովքեր ամուսնացել են միևնույն կնոջ հետ, սակայն նրանցից ոչ ոք չի իմացել մյուս ամուսինների գոյության մասին։

Դատարանում պարզվել է, որ կինն այժմ հղի է, և ամուսիններից յուրաքանչյուրը պնդում է, որ հենց ինքն է երեխայի հայրը։ Դատարանը վճռել է, որ հարկավոր է սպասել երեխայի լույս աշխարհ գալուն և հետո նոր ԴՆԹ-ի թեստ անցկացնել։

Սակայն բազմամուսնության այս դեպքը շոկ է առաջացրել մուսուլմանական հասարակությունում, որտեղ սովորական երևույթ է բազմակնությունը, սակայն ոչ բազմամուսնությունը, որը կրոնով արգելված է։