Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող մի շարք սերիալներում ժամանակին հանդես եկող Աննա Հարությունյանը, կարծեք թե, սերիալային պարապուրդի մեջ է: Life.Panorama.am-ը դերասանուհուց ճշտեց, թե ինչո՞վ է պայմանավորված սերիալային դադարը, դա ի՞ր, թե՞ անձնակազմի որոշումն էր և արդյոք նա այսօր ոչ միայն սերիալային, այլ ընդհանրապես՝ գործնական հանգստի մեջ է. «Ինչպես ասում է Ստեֆան Ցվեյգը «Արվեստագետին ոչ մի բան այնքան շատ չի թուլացնում, ինչպես մշտական հաջողությունները: Նա պարբերաբար կարիք ունի աքսորի, որը թույլին կոտրում է, իսկ ուժեղին էլ ավելի ամրացնում»… Ինքս գտնվում եմ հաճելի աքսորի փուլում, որտեղ էլ փորձում եմ վերանայել ուժերս, կատարելագործվել և հետաքրքիր կերպով ներկայանալ հեռուստադիտողին… Սակայն աքսորը չի վերաբերում իմ հարազատ «Գոյ» թատրոնին, որտեղ, ի բախտավորություն ինձ, զբաղվածություն ունեմ թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում, ինչպես նաև ներգրավված եմ մի հրաշալի երիտասարդ թատերախմբի՝ շուտով վերակայանալիք՝ «Սիրահարված տաքսիստը» ներկայացման մեջ… Ապրիլի 5-ին պատրաստվում ենք Գյումրու հանդիսատեսի դատին հանձնել ներկայացումը: Թատրոնում ունեմ մեկ նոր հետաքրքիր կերպար Սամսոն Ստեփանյանի բեմադրության մեջ, ինչի համար շատ ուրախ եմ… Ինչ վերաբերում է սերիալներին, ուղղակի դեռ ոչ մի հետաքրքիր և հրապուրող առաջարկ չունեմ»:


Շարունակությունը՝ այստեղ: