Այս ռուլետիկները, հավի կրծքամսով, սնկով, գազարով եւ սոխով պատրաստված, շատ համեղ են եւ այն կարող են ուտել ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը:

Անհրաժեշտ մթերքներն են՝

4 հատ հավի կրծքամիս

300 գրամ սունկ

2 հատ սոխ

2 հատ գազար

համեմունքներ

Պատրաստման եղանակը.

Հավի կրծքամիսը ծեծեք երկու կողմից, ավելացրեք վրան աղ եւ պղպեղ: Լցոնը պատրաստելու համար սունկն ու սոխը կտրտեք, գազարն անցկացրեք քերիչով, ստացվածը խառնեք եւ տապակեք բուսական յուղով, հետո թողեք՝ սառի: Պատրաստված լցոնը դրեք հավի կրծքամսի մեջ այնպես, որ ստացվի ռուլետի տեսք եւ փաթաթեք ֆոլգայով: Դրեք ջեռոցը՝ թողնեք 40 րոպե մնա: Հանելով ջեռոցից՝ սպասեք՝ սառի եւ կտրատեք փոքրիկ ռուլետիկների: Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am