Life.panorama.am-ը գրում է.
Ideum ընկերությունը, որը մասնագիտացած է մուլտիթաչ սեղաննների և պատերի պատրաստման մեջ, ներկայացնում է մոտ 117 սմ երկարություն ունեցող Android համակարգով սուրճի սեղան։ Այն հնարավորություն ունի միաժամանակ արձագանքել 60 հպումների։ Բազմաֆունկցիոնալ սեղանը ներկայացվել է չորեքշաբթի օրը Լաս Վեգասում։
Android համակարգով պլանշետի մակերեսը բավականաչափ ամուր է, որպեսզի հնարավոր լինի նրա վրա դնել բաժակներ, ափսեներ։ Սեղան-պլանշետը նաև ջրակայուն է։
Այն ունի 500 GB հիշողություն, Wi-Fi կապի հնարավորություն, Bluetooth և կարող է միանալ այլ սարքավորումների։
Սեղանն այս տարվա վերջին վաճառքի կհանվի և կարժենա 7000 դոլար։ Այս սեղանների առաջին թիրախային գնորդները լինելու են սրճարանները։